Միլա Կունիսը սեքսուալությամբ Քարդաշյանից ու Ռիհաննայից առաջ է անցել
29-ամյա ամերիկուհի Միլա Կունիսը մերկ նկարահանվել է Esquire ամսագրի ամերիկայն տարբերակի համար, և ամսագիրը նրան անվանել է ներկայումս աշխարհի ամենասեքսուալ կին:
Thesun.co.uk մշակութային կայքի անցկացրած համացանցային քվեարկության միջոցով Միլան 38670 քվեարկողների ձայներից ստացել է 20%-ը` առաջ անցնելով Քիմ Քարդաշյանից և Պամելա Անդերսոնից: Դերասանուհին նույնիսկ առաջ է անցել Ջոջի Մարշից, ով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականն այն բանից հետո, երբ Twitter-ի միջոցով խնդրել է քվերակել իր օգտին:
Լավագույն հնգյակի մեջ մտել են նաև Ռիհաննան և Կոկո Օսթինը` հավաքելով 7%: