22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սահմանադրության նախագծում կփոփոխվի մարզպետների լիազորությունների մասին դրույթը

ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նախագծի 152-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի կողմից ներկայացված առաջարկությունը ընդունվել է նախագիծը մշակողների կողմից: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Սուքիաս Ավետիսյանը՝ պարզաբանելով, որ խոսքը վերաբերում է նախարարների և  մարզպետների լիազորությունների սահմանման մասին հոդվածին:

«Նախագծի նախնական տարբերակի համաձայն՝ մարզպետը համակարգում է տարածքի բոլոր կառույցների, ստորաբաժանումների աշխատանքը՝ անկախ կառույցի պատկանելիությունից, իսկ ես առաջարկել եմ որպեսզի նախարարները որոշեն իրենց կառույցների քաղաքականությունը տվյալ մարզում, այլ ոչ թե դրանով զբաղվեն մարզպետները»,-մանրամասնեց պատգամավորը՝ նշելով, որ նախնական տարբերակը գործարկելու ժամանակ կառաջանան հակասություններ մարզպետների և նախարարների գործունեությունների միջև:

Սուքիաս Ավետիսյանի փոխանցմամբ՝ նախագիծը մշակողները համաձայնել են իր մտահոգությունների հետ և տեղեկացրել, որ այդ կետը կենթարկեն փոփոխության, այսինքն՝ այդ առաջարկի շուրջ կա նախնական համաձայնություն:

Խոսելով ԱԺ անցած քառօրյային Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման վերաբերյալ՝ պատգամավոր Ավետիսյանը շեշտեց, որ քննարկումը բաց և կառուցողական էր: Ըստ նրա՝ հանրությունն էլ կարողացավ հետևել ծավալված քննարկումներին, քանի որ մի քանի հեռուստաընկերություններ ուղիղ հեռարձակում էին ԱԺ նիստը:

ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ քննարկման մասնակցությունն ակտիվ էր, ինչը հնարավորություն տվեց իրականացնել մտքերի փոխանակություն:

«Պատգամավորների 45 տոկոսը ելույթ ունեցավ, բոլորն արտահայտեցին իրենց կարծիքը: Կարծում եմ՝ այժմ էլ կարևոր փուլ է, երբ առաջարկությունները պետք է ամբողջանան, որպեսզի նախագիծը վերջնական տեսքով ներկայացվի հաջորդ քառօրյային»,- եզրափակեց պատգամավորը:

Նկատենք, որ հաջորդ քառօրյայի մեկնարկին՝ հոկտեմբերի 5-ին ԱԺ-ն կսահմանի սահմանադրության հանրաքվեի օրը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ