21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Բերդվանաում պայթյունի ձայներ են լսվել

Սեպտեմբերի 23-ին երեկոյան մինչև ուշ գիշեր կրակահերթի տակ ընկած Տավուշի մարզի Բերդավան գյուղում այժմ իրավիճակը հանդարտ է` չնայած ցերեկը լսվել են մի քանի պայթյունի ձայներ: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը՝  տեղեկացնելով, որ ականանետի ականի պայթյունից վնասվել է տներից մեկի տանիքը:

«Կրակահերթի տակ հայտնվելն այդքան էլ արտասովոր բան չէ: Գուցե զարմանալի թվա, սակայն մեզ համար դա սովորական երևույթ է դարձել: Կրակոցների ժամանակ գյուղացիները մտնում են տները, հենց կրակահերթը դադարում է, շարունակում են ապրել իրենց առօրյա կյանքով»,- մանրամասնեց Արարատ Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ բացի Բերդավանից, հակառակորդը կրակել է նաև հարևան Բարեկամավան, Կոթի գյուղերի ուղղությամբ, բայց ինքը հնարավոր վնասների մասին որևէ տեղեկությանը չի տիրապետում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ