19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հաղորդավարն այրել է աճպարարին նկարահանման ժամանակ /վիդեո/

Ամերիկացի հայտնի աճպարար Ուեյն Հուչինը հայտնվել է հիվանդանոցում` Դոմինիկյան Հանրապետությունում այն բանից հետո, երբ այդ երկրի ազգային հեռուստաընկերության  շոուներից մեկի հաղորդավարն այրել է նրան` վրան հեշտ բռնկվող հեղուկ լցնելով:

Արդյունքնում աճպարարն այրվածքներ է ստացել գլխին, ձեռքին, դեմքին: Նա պատրաստվում է հայց ներկայացնել հաղորդավարի դեմ, որի արարքի դրդապատճառերն առայժմ  անհայտ են:

Հաղորդավար Ֆրենկլին Բարազարտեն նախքան շոուի սկսվելը հայտարարել է, որ պատրաստվում է “օրհնել” աճպարարին եւ մեկ այլ աճպարարի խնդրել է ստուդիա բերել այրող հեղուկը, որից հետո Բարազարտեն ասել է աճպարարի` ոչինչ չկասկածող կնոջը լցնել այն ամուսնու ձեռքերին, իսկ աճպարարի գործընկերը պետք է այրեր հեղուկը:

Հաղորդումն այդպես էլ եթերում չի հայտնվել, սակայն տեսանյութն արագորեն տարածվել է համացանցում:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ