19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հույսի վերելակ.ապրում է երգելով /վիդեո/

Եղեգնաձորում Սոնիկ Մելքոնյանին շատերը գիտեն որպես դերձակ, եւ արդեն շատերը գիտեն, որ նա լավ երգում է:

 Սոնիկը երկու տարեկան էր, երբ հայրը մեկնեց պատերազմ: Հորը չի հիշում, հիշում է մոր պատմությունները նրա մասին: Այն  մասին, որ հանդում աշխատելիս միշտ երգել է, անուշ ձայն է ունեցել, շնորհքով մարդ է եղել. հայրենական պատերազմից նա այդպես էլ չի վերադարձել: Մայրը մնացել է մենակ ` մի տուն լիքը երեխաների հետ: Իսկ փոքրիկ Սոնիկը հիվանդացել է եւ գամվել անվասայլակին, բայց դա չի խանգարել նրան օգնել մորն ինչով կարող էր: Դպրոց չի հաճախել , ամեն բանի  հասել է ինքնուրույն, գրել կարդալ սովորել է հարեւան երեխաների օգնությամբ: Վեց տարեկանից սկսել է կարել եւ ասեղնագործել: Քսան տարեկանում արդեն դերձակ էր:

Իսկ թե որ տարիքից է սկսել երգել այդպես էլ չի հիշում, նրան ոչ ոք երգել չի սովորեցրել: Երգի արմատները շատ ավելի խորն են նրա կյանքում, հոր մասին պատմված հուշերում, մանկական ենթագիտակցության ելեւէջներում:

 

Աշխարհումս ախ չիմ քաշի

Դժվարությունները նրան ավելի ուժեղ են դարձնում: Սոնիկն իր կյանքը կառուցելուց բացի  հոգ է տանում իր բախտակից ընկերների ու եկող սերունդների մասին:Անգամ իր երազանքները նվիրում է ուրիշներին ու աջակցում, որ դրանք իրականանան:

“Ամբողջ կյանքում երազել եմ երգչուհի դառնալ: Իհարկե երազում էի նաեւ սեփական ընտանիք ունենալու մասին, բայց դրա մասին այդքան չեմ մտածել, որքան երգչուհի դառնալու մասին: Բոլոր երգչուհիներին բարի նախանձով եմ նայում: Մի քանի տարի առաջ  վերջապես  “Սոցիալ հոգեբանական կենտրոն” հասարակական  կազմակերպության հետ նախաձեռնեցինք Եղեգնաձորում առաջին անգամ հաշմանդամ ոչ հաշմանդամ մարդկանց համատեղ համերգ, ես վերջապես երգեցի բեմում: Հանդիսատեսն ինձ բուռն ծափահարեց, դահլիճում հուզված էին”,-պատմում է նա:

Չիրականացած երազանքները չեն չարացրել նրան,այլ ստիպել են ավելի սրտացավ լինել մյուսների հանդեպ: Եղեգնաձորի եւ հարակից գյուղերի գրեթե բոլոր հաշմանդամներին նա ճանաչում է. Մեկին մխիթարում է, մյուսին ոգեշնչում է ինքնուրույն լինել, մեկին էլ հորդորում է ստեղծագործությունները հանձնել հանրությանը:  Իրենից ավելի երիտասարդներին սատարող Սոնիկը  երբեք անգործ չի մնում, հիմա էլ հասարակական գործունեությամբ է զբաղվում : “Սոցիալ հոգեբանական  կենտրոն”ՀԿ-ի  անդամ է:

 Եղեգնաձորի միջավայրն ու շինությունները դեռ հասանելի չեն սայլակավոր հաշմանդամներին նա մասնակից է դառնում ներդնելով իր գազափարները, իսկ ընկերներն ու գործընկերները իրականացնում են դրանք: Կազմակերպությանն ուղղված նամակը շենքերի հասանելիության մասին, հիմք դառավ  “Ես մենակ չեմ” շահերի պաշտպանության ծրագրի իրականացման համար, որի արդյունքում քաղաքապետարանի հետ հուշագիր ստորագրվեց ըստ որի ինը  հասարակական կառույց պետք է հասանելի դառնան տեղաշարժման սահմանափակումներ ունեցող մարդկանց համար: Այս ամռանը Վայոց Ձորի թեմի առաջնորդարանի հետ համատեղ ջանքերով ծրագիրը  իրականացավ,  եւ Ամառային ճամբարի ծրագրի շրջանակներում  Եղեգնաձորի տարածաշրջանում ապրող,  տարիներ շարունակ հեռախոսով իրար հետ շփվող մարդիկ “Սիրանույշ” ճամբարում, Եղեգիսի կիրճում ,հրաշալի  յոթ օր անցկացրին:

Իրականացել է հաշմանդամ , ոչ հաշմանդամ երեխաների ճամբարային ծրագիր, Սոնիկն ասում է, որ երեխաները մանկուց պետք է տեսնեն հաշմանդամին իրենց շարքերում , որ պեսզի անջրպետներ չառաջանան: Սոնիկը մենակ է ապրում բայց միայնակ չէ : Նրա սրտաբաց տունը միշտ լի է հյուրերով : Նրա հարազատները, ընկերները, կենտրոնի կամավորները միշտ այցելում են նրան: Բայց  Սոնիկը երազում է, որ իր հաշմանդամ ընկերներն անարգել այցելեն իր երկրորդ հարկում գտնվող բնակարանը   եւ ինքն էլ դուրս գա տնից: Մի քանի տարվա չարչարանքների եւ իր համառության շնորհիվ, քաղաքապետարանը թույլ էր տվել նրան կառուցել պատշգամբ,  հիմա էլ Սոնիկը երազում է վերելակի մասին: Սոնիկը քչով չի բավարարվում,   անընդհատ նոր գաղափարներ ունի : Իր բախտակից ընկերներից մեկի ՝ Ահարոն  Հարությունյանի  հետ մի նոր  առաջարկ են մշակել. կառուցել մի շենք, որտեղ կապրեն  տեղաշարժվելու խնդիր ունեցող մարդիկ, ովքեր չեն ցանկանում  բեռ դառնալ ուրիշների համար: Ընդհակառակը, նրան շատ բանով կարող են եւ ցանկանում են օգտակար լինել, ուզում են ապրել  լիարժեք կյանքով: Նրանք  չունեն խղճահարության կարիք, այլ սիրո, ջերմության ու համագործակցության:

Սոնիկը երբեք չի հանձնվում, հիմա էլ սպասում է հասարակության հետ կապող, ինչպես ինքն է ասում՝ հույսի վերելակին:

 

Նանե Բագրատունի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ