Անաստասիան հավանել էր հայ տղաներին
Մանկական Եվրատեսիլի հաղթող ուկրաինացի աղջնակն` Անաստասիա Պետյակն իր ձեռքում ծածանում է Արցախի դրոշը: Լուսանկարն արվել է Արցախում, որտեղից փոքրիկ Անաստասիան սկսեց իր եվրատեսիլյան “պրոմո”-ն: Ի դեպ, “Եվրատեսիլում” նրա երգի հեղինակը Արցախից է: Այնպես որ Ստեփանակերտում կարծում են, որ իրենք երկրորդ անգամ են հաղթում “Եվրատեսիլում”` Վլադիմիրի “Մամայից” հետո:
Հիշեցնենք, որ Մանկական Եվրատեսիլում, երեկ, Հայաստանը ներկայացնող “Compass band” խումբը` Sweetie baby երգով, գրավել է երրորդ տեղը:
Ի դեպ, երեկ երբ Անաստասիային հարցրին, թե որ կատարումն է նրան դուր եկել ամենից շատ՝ պատասխանեց հայ տղաները:
Լուսանկարը` Beauty Of Armenia ֆեյսբուքյան էջից