Դատարանը դերասանուհուն պաշտպանել է մոլեռանդ երկրպագուից
Լոս Անջելեսի դատարանը պաշտպանել է դերասանուհի Քիրսթեն Դանսթին նրան հետեւող ֆրանսիացի երկրպագուից, հայտնում է “Reuters”-ը: Դատարանի որոշման համաձայն` Ժան-Քրիստոֆ Պրուդոն 90 մետրից մոտ չպետք է մոտենա դերասանուհուն:
51-ամյա ֆրանսիացին 29-ամյա Դանսթին սիրո խոստովանությամբ ավելի քան 50 նամակ է ուղարկել: “Սիրելիից” պատասխան չստանալաով` նա որոշել է ժամանել ԱՄՆ եւ անձամբ հանդիպել նրան: Դերասանուհուն տեսնել չի հաջողվել, փոխարենը` նա հադիպել է Դանսթի մորը: Արդյունքում` դատարանը ոչ միայն արգելել է “սիրահարին” մոտենալ դերասանուհուն եւ նրա մորը, այլ նաեւ որեւ կերպ փորձել հետագայում կապվել դերասանուհու հետ:
Քիրսթեն Դանսթը նկարահանվել է մի շարք հայտնի հոլիվուդյան ֆիլմերում, իսկ 2011-ին “Մելանխոլիա” ֆիլմում կատարած դերի համար արժանացել է կինոքննադատների “Լավագույն դերասանուհի” տիտղոսին: