Պայմանագրային զինծառայողները կհրաժարվե՞ն
Պայմանագրային զինծառայողները դժգոհում են իրենց ստացած աշխատավարձից: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց սահմանային զորամասերից մեկի հրամանատարը, որի տվյալները հասկանալի պատճառներով չենք նշում:
Մեր զրուցակցի փոխանցմամբ` պայմանագրային զինծառայողներից շատերը պայմանագրի ավարտից հետո նոր պայմանագիր չեն կնքի.«Գերադասում են գնալ խոպան ու ասում են, որ իրանք արյան գնով ցամաք հացի փող են առնում: Ընտանիքի աչքից ընկնում են հասկանում եք»,-ասաց մեր զրուցակիցը:
Մեր տեղեկությունների համաձայն պայմանագրային զինծառայողի աշխատավարձը տատանվում է 120 հազար դրամի սահմանում: