24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եփած ձուն օգտակար է, հումը` վտանգավոր

Վերջերս կատարված բազմաթիվ հետազոտությունների համաձայն՝ ձուն ու արյան մեջ խոլեստերինի մակարդակի աճը միմյանց հետ ոչ մի կապ չունեն: Ձվի դեղնուցում օգտակար լեցիտինի քանակն ավելի շատ է (10%), քան խոլեստերինի (2%): Եթե ձվի նկատմամբ ալերգիա չունեք, նախաճաշին համարձակորեն ձվածեղ կերեք:
Հավկիթն ավելի օգտակար է, քան մսի, ձկան կամ կաթնամթերքների սպիտակուցները, քանի որ ունի ամինաթթուների հավասարակշռված կազմություն և ամբողջապես յուրացվում է: Ձուն սննդարար է, իսկ կալորայնությունը փոքր: Հավի մեկ ձուն պարունակում է ընդամենը 85 կկալ, ճարպի քանակը հասնում է միջինը 11,5%-ի:
Այս մթերքի շնորհիվ հնարավոր է, որ մարդու ուժերն արագ վերականգնվեն, ու իմունային համակարգն ամրապնդվի: Ձուն հրաշալի ուտելիք է նաև մարզիկների համար, ովքեր ցանկանում են իրենց մկանային զանգվածն ավելացնել: Ձվի սպիտակուցը մկանների համար արդյունավետ նյութ է, այն օգտակար է նաև երեխաների և դեռահասների համար նրանց ակտիվ աճի շրջանում:

Դեղնուցը պարունակում է կենսաբանորեն այնպիսի ակտիվ նյութեր, ինչպիսիք են լյուտեինը, խոլինը, լեցիտինը, բիոտինը, մետիոնինը: Դեղնուցում շատ են ճարպալույծ վիտամինները (A, D, E, B խմբի): Հանքային նյութերից կարևոր են ֆոսֆորը, ցինկը, ծծումբը, կալցիումը, կալիումը, մագնեզիումը, երկաթը: Մեծ է ձվի մեջ պարունակվող ֆոսֆորի դերը մարդու նյարդային համակարգի և գլխուղեղի կեղևի աշխատանքի համար:

Nuga Best – Armeniaի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ