28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ներում եմ. Կարենը չի ուզում հիշել Անժելային

Կարեն Արայանը առաջին սեքս հերոսն է կամ հայկական սեքս սկանդալի առաջին հայտնի հայ տղամարդը: Կարեն Արայանը հայտնվեց այնպիսի մի սկանդալում, որի շնորհիվ նա դարձավ առաջին հայ տղամարդը, որը հայտնի է դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ մերկ լուսանկարներով, գրում է newmag-ը:

Սկանդալի մանրամասները գուցե շատերը չգիտեն, բայց ընդհանուր առմամբ տեղյակ են. Կարեն Արայանին ձերբակալեցին ու դատապարտեցին այն բանի համար, որ ինտերնետում տարածվեցին Անժելա Սարգսյանի լուսանկարները: Այստեղ էականն այն է, որ դատապարտեցին «ընտանեկան կյանքի գաղտնիքը բացահայտելու» համար: Այսինքն՝ Անժելայի և նրա ամուսնու լուսանկարները տարածելու համար: Կարենը պնդում է, որ լուսանկարներում ոչ թե Անժելայի ամուսինն է, այլ ինքը: Դատական վեճը հենց այս դրվագի շուրջ էր:

Դատարանը Կարենին դատապարտեց 3,5 տարվա ազատազրկման: Սա շոկ էր նրա ընտանիքի և հատկապես իր համար: 26 տարեկանում դժվար է հասկանալ` ինչպես ստացվեց, որ հայկական հեռուստատեսային աշխարհում և շոու բիզնեսում իսկական մաչոյի համբավ ունեցողը հանկարծ դատապարտվում է մի բանի համար, որը չէր եղել մինչև այդ և դժվար էլ լինի առաջիկայում: Ու ամենակարևորը` ինչո՞ւ լուսանկարները հայտնվեցին հենց այդ ժամանակ, ինչո՞ւ հենց ինքը:

Բանտից դուրս գալուց հետո իր առաջին հարցազրույցին Կարենը եկել էր իր մայրիկի հետ: Ես սպասում էի, որ նա վրդովված կխոսի դավադրության մասին կամ գոնե կարտասանի «գլխիս սարքեցին» արտահայտությունը: Մինչդեռ ավելի հանգիստ էր ու հավասարակշռված: Ավելին, հարցազրույցի գլխավոր պայմանն էր չխոսել Անժելայի մասին: Այն, իհարկե, խախտվեց:

Դեպքից, ազատազրկումից տարիներ անց Կարենի համար 2011-ը փակ էջ է: Զրույցի ընթացքում այդ մասին ո՛չ կատակեց, ո՛չ էլ կատակ հասկացավ: Անժելայի մասին խոսում էր միշտ երրորդ դեմքով՝ առանց անունը տալու:

– Ճիշտն ասած` սկզբնական շրջանում ամաչում էի դուրս գալ սեյնակիցս: Մտածում էի, թե որքան մարդ է նայել էդ վիդեոն: Չնայած հայրս չի էլ նայել այդ վիդեոն: Բայց ինձ թվում էր, որ բոլորը նայել են, շոկային վիճակում էի: Ես արդեն մոռացել եմ այն բոլոր թեմաները, որոնք կապված են ինձ հետ: Իմ համար տհաճ է հիշելը: Ամենահեշտն այն է, որ ասեմ` ներում եմ, ու անցնեմ առաջ, հակառակ դեպքում չեմ կարողանա ապրել:

Հեղինակ` Դավիթ Դավթյան

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ