Պատգամավորի դուստրը ծեծել է երգչուհուն
Նոր Ուրենգոյի օդանավակայանում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել: Երգուհի Իրինա Դուբցովային, ով ժամանել էր այստեղ համերգներով, մի կին է մոտեցել ու սկսել է հարվածներ հասցնել նրան:
Ավելի ուշ երգչուհու մամո քարտուղարը հայտարարել է, որ նրան ծեծի է ենթարկել պատգամավոր ու հայտնի գործարար, «Գազպրոմ»-ի բարձրաստիճան պաշտոնյա Օլեգ Անդրեեւի դուստրը` Դարյան, հայտնում է КП-ն:
«Երիտասարդ աղջիկը մոտեցավ Իրինային ու սկսեց հարվածել նրա դեմքին, սակայն Իրինան նրան չպատասխանեց: Նա ոստիկանություն է դիմել»,- պատմել է մամլո քարտուղարը:
Երգչուհին ավելի ուշ մեկնաբանել է տեղի ունեցածը` նշելով, որ Դարյային բարկացրել է յան, որ ինքը խնդրել է օդանավակայանի աշխատակցություց փակել ավտոբուսի դուռը:
«Նա ասա` փակիր քո կեղտոտ բերանն ու սկսեց հարվածել ինձ: Ամենացավալին այն է, որ ես արդեն 5 տարի է` հայր չունեմ, որ նա ինձ պաշտպանի»: Երգչուհին նշել է, որ հույս ունի, որ այդ քաղաքից ողջ ու առողջ կհեռանա: Նա ասել է նաեւ, որ Դարյայի հայրը զանգահարել է Իոսիֆ Կոբզոնին, որպեսզի արդարացնի իր դստերը:
Դարյա Անդրեեւան նույնպես արձագանքել է: Նա Ինստագրամի իր էջում գրել է:
«Վրդովված եմ, որ Իրինա Դուբցովան որոշել է առաջ գնալ հորս անվան հաշվին: Պատմեմ եղելությունը: Եկանք իմ սիրելի ու հարազատ Նոր Ուրենգոյ քաղաք, օդանավակայանի դիմաց մեզ ավտոբուս էր սպասում: Ես ու ծնողներս առաջինը մտանք ավտոբուս, Իրինան իր շան հետ նստեց մեր հետեւում: Քանի որ ավտոբուսը միայն Նրա Գերազանցության համար չէր, մենք սպասեցինք մյուս ուղեւորներին:
«Իրինան սկսեց հայհոյել, թե ինչու պետք է ինքը սպասի: Ես ալկոհոլից ուռած էակին նկատողություն արեցի, որից հետո նա սկսեց ինձ վիրավորել: Հետո նա ինձ միջնամատը ցույց տվեց, ես ցանկացա ձեռքին խփել, կպավ դեմքին: Ի դեպ, ես ավելի ուշ եմ իմացել, թե նա ինչ-որ երգչուհի է: Երեւի նա վրդովված էր, որ իրեն ծաղիկներով չեն դիմավորում եւ փորձեց այդ կերպ ուշադրություն հրավիրել»,- գրել է Դարյան: Նա նշել է նաեւ, որ Իրինայի դեմքին ծեծի ոչ մի հետք չկա, եւ որ ինքը եւս դիմելու է ոստիկանություն` իրեն հասցրած վիրավորանքների համար: