Թուրքերը շարունակում են վիրավորված մնալ ֆրանսիացիներից
Անկարայի իշխանությունները պատրաստվում են անվանափոխել բոլոր փողոցները, որոնք կապված են Ֆրանսիայի հետ այն դեպքում, եթե ֆրանսիական Սենատը ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Անկարայի քաղաքային իշխանության ներկայացուցիչ Ավնի Կավլակը BBC–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մայրաքաղաքի խորհրդի պատգամավորները միաձայն կողմ են արտահայտվել Անկարայի փողոցների անվանափոխության հետ կապված քաղաքապետի այս նախաձեռնությանը: Եվ եթե Ֆրանսիայի Սենատը հաստատի օրենքը, ապա Անկարայում այլեւս չի լինի Փարիզյան, Ստրասբուրգյան եւ Շարլ դե Գոլի անվան փողոցներ:
Բացի այդ, Ֆրանսիայի դեսպանատան մոտ կարող է ալժիրցիներին նվիրված հուշարձան կանգնեցվել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կքննարկի հունվարի 23-ին: