03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահական ռեկորդ

Վենեսուելայի նախագհա Ուգո Չավեսը հերթական ռեկորդն է սահմանել` գրեթե 11 ժամ ելույթ ունենալով Ազգային ժողովի պատգամավորների առջեւ` նախորդ տարվա արդյունքների շուրջ: Նա ամբիոն է բարձրացել տեղի ժամանակով ժամը 1-ին եւ իջել գրեթե կեսգիշերին:

Անցյալ տարի նմանատիպ ելույթը 7 ժամ է տեւացել, բայց պետք է հաշվի առնել, որ անցյալ տարվա հունիսին նախագահին վիրահատել են քաղցկեղային ուռուցքի պատճառով, որից հետո նա քիմիաթերապիայի 4 կուրս է անցել: Իր ելույթում Չավեսն անդրադարձել է իր հիվանդության թեմային` նշելով, որ այն փորձություն էր Վենեսուելայի ժողովրդի համար, որից նրանք պատվով են դուրս եկել:

11 ժամյա ելույթից հետո դժվար թե որեւէ մեկի մոտ կասկած առաջանա, որ Չավեսը կարող է լիարժեք քարոզարշավ տանել հոկտեմբերի 7-ին կայանալիք նախագահական ընտրությունների համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ