Մարադոնային վիրահատել են
Հայտնի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային վիրահատել են: Ինչպես հայտնել է ֆուտբոլիստի դուտրը “Twitter”-ի նրա էջում, վիրահատությունը բարեհաջող է անցել: Դալմա Մարադոնան նաեւ շնորհակալություն է հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր անհանգստացել եւ հարցրել են իր հոր առողջության մասին:
Մարադոնային հոսպիտալացրել են կիրակի, այն բանից հետո, երբ նա բողոքել է որովայնի շրջանի ցավերից: Բժիշկները քարեր են հեռացրել նրա երիկամներից:
51-ամյա ֆուտբոլիստն իրեն վատ է զգացել այն բանից հետո, երբ իր` “Ալ-Վասլ” թիմը հաղթել է “Ալ Ախլ” ակումբին` 2:1 հաշվով: