27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մահն այլեւս սարսափելի չէ, երբ հանդիպում ես Նրան

Որոշ մարդիկ ոչինչից չեն վախենում… Ես այդպիսիներին անձամբ գիտեմ: Նրանք այս կյանքում անցել են «կրակի, ջրի ու պղնձե խողովակների միջով»: Նրանք իրենց մարմնին, սրտին կրում են սպիներ և կրում են դրանք արժանապատվությամբ: Նրանք կենդանի են մնացել…

Հիմա նրանց հաստատ հայտնի է, թե գործնականում ինչպես ելք գտնել ցանկացած իրավիճակից: Գիտեն՝ ինչպես սկսել զրոյից, թեկուզ դա արդեն 15-րդ անգամը լինի:

Չեն վախենում վտանգի գնալ հանուն իրենց և ուրիշների, անգամ, եթե դա շատ վտանգավոր է: Գիտեն՝ ինչպես վարվել մարդկանց հետ, որովհետև իրենց դավաճանել են, գցել, հուսախաբ արել, «խաչել» և այլն: Բայց …

Երբեմն մտքեր են հայտնվում այն մասին, որ մահ է լինելու… Իսկ ի՞նչ՝ եթե Աստված իրապես գոյություն ունի, և մեկ օր կլինի Դատաստանը… Իսկ գուցե վաղը վերջին օ՞րն է… Ախր ես պատրաստ չեմ: Խավարչտին իրականություն՝ նրանց վերահսկողությունից դուրս… Ահա այդ ժամանակ հաճելի չէ, անգամ մարմինդ է փշաքաղվում վախից…

Կան այլ մարդիկ, այդպիսիներին ես նույնպես գիտեմ անձամբ: Նրանց կյանքի կարգախոսն է՝ «Վախն ունի մեծ աչքեր»: Անպաշտպանության ներքին վիճակը, որ խրախուսվում է հատուկ իրավիճակներով, որ նրանց է բաժին ընկել, փոխում է նրանց կեցվածքը, ձայնը, վարքն ու հայացքը… Բայց … Մեկ օր նրանք հանդիպեցին Նրան… Նրան, Ով Կենդանի է:

Որոշները հավատում էին Նրան, բայց մտածում էին, որ Նա այնտեղ է` վերևում, հեռվում … Նա Իր համար այնտեղ ապրում է, իսկ նրանք այստեղ են՝ այս անցողիկ աշխարհում…

Ուրիշները բոլորովին չէին հավատում, այլ պարզապես հոգնել էին վախենալուց: Նրա հետ հանդիպումը փոխեց կարևորը: Նրանց համար այլևս երկրի վրա ապրելն ու մահվան մասին մտածելը սարսափելի չէ:

Քանի որ Նա արդեն հաղթել է մահին, և Նրա անունն է Հիսուս՝ Կենդանի Աստծո Որդի:

Զառա Հովհաննիսյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ