01 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Սրբազանը գիշերը սահմանին էր. հորդորում է

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շարունակում է իր երկրային առաքելությունը ու շարունակ փորձում լինել բոլոր այն վայրերում, որտեղ Աստծո հավատքով խաղաղություն է ծնվում: Խաղաղությունը նախ և առաջ հոգում պետք է լինի: Henaran.am-ի հավաստի տեղեկությամբ Բագրատ Սրբազանը ողջ գիշեր սահմանին է եղել` խաղաղ բնակչի ու զինվորի կողքին: Ավելի ուշ Սրբազանը facebook-ի իր հանրագրում գրառել է.

«Սիրելիներ,
Երեկոյան մինչև կեսգիշեր, ինտենսիվ՝ գրեթե ողջ սահմանի երկայնքով, տարբեր տրամաչափի կրակահերթերից հետո այս պահին ընդհանուր խաղաղություն է տիրում մեր սահմանպահ գյուղերում: Մեր զինվորները, հրամանատարական անձնակազմը վերահսկում են իրավիճակը բարձր ոգով:

Այսու նաև, մեր բոլոր լրատվամիջոցներին, մեծ ու փոքր կայքերին խնդրում եմ անիմաստ, տագնապալի ու չստուգված լուրեր չտարածել!!! Աղոթենք մեր զինվորներիի ապահովության և մեր սահմանապահ ժողովրդի խաղաղության համար:

Հ.Գ Նշենք, որ սեպտեմբերի 2-ից սկսած հակառակորդը կրակ է բացել նաև բնակավայրերի ուղղությամբ: Սեպտեմբերի 3-ի ուշ երեկոյի դրությամբ կար մեկ վիրավոր  Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղից և երեք վիրավոր նույն մարզի Վազաշեն գյուղից:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ