Դեդ Հասանի հարցազրույցը գաղտնի տեսագրվել է /վիդեո/
Համացանցում է տարածվել օրենքով գող, Դեդ Հասան մականունով Ասլան Ուսոյանի հարցազրույցը, որը գաղտնի նկարահանվել է Մոսկվայի օդանավակայաններից մեկում:
Հասանը հայտնել է լրագրողին, որ դեռեւս ապաքինվում է իր հանդեպ կատարած մահափորձից հետո: Լրագրողի այն հարցին, թե ինչպես է պատրաստվում հանցագործ աշխարհի ակնառու ներկայացուցիչը դիմավորել Ամանորը, նա պատասխանել է` սովորական, կարեւորը` խաղաղ պայմաններում, քանի որ նա իրեն բացարձակապես խաղաղասեր մարդ է համարում:
Այն կարծիքին, թե իրեն համարում են հանցագործ աշխարհի կնքահայր, Հասանը զարմանքով է արձագանքել` նշելով, որ ինքն ընդամենը շարքային թոշակառու է:
Դեդ Հասանն ազգությամբ եզդի է, ծնվել է Վրաստանում: Նա խնդրել է չշփոթել իրենց քրդերի հետ, քանզի նրանց համարում է թշնամի: