19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Սարկոզին Եվրոպայի համար “աննախադեպ ճգնաժամ” է կանխատեսում

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Եվրոպայի համար “աննախադեպ ճգնաժամ” է կանխատեսել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Նրա խոսքով` Ֆրանսիային անհրաժեշտ է կրճատել ծախսերը, դեֆիցիտը, բարելավել մրցունակությունը, որպեսզի կրկին վերադառնա տնտեսական աճին: Սարկոզին հավելել է, որ եկել է “առանց հապաղելու շատ բան փոխելու” ժամանակը:

Սարկոզին մտադիր է նոր բարեփոխումներ սկսել հունվարի վերջից եւ դրանք կյանքի կոչել արհմիությունների եւ գործատուների հետ բանակցություններից անմիջապես հետո:

“Ֆրանսիացիները պետք է հասկանան, որ մենք առանց հապաղելու պետք է շատ կարեւոր որոշումներ կայացնենք: Ճգնաժամը կարելի է հաղթահարել միայն երկրի բարեփոխմանն ուղղված համատեղ ջանքերով”,-նշել է Սարկոզին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ