19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Նոր սկանդալ Օբամայի անվան շուրջ

Ատլանտայի դատարանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հարցաքննության է կանչել նրա ծննդավայրի եւ, հետեւաբար, պետության ղեկավար լինելու օրինականության հարցով: Հարցաքննությունը նշանակված է հունվարի 26-ին, հայտնում է “Associated Press”-ը:

Նախագահի ծննդավայրը պարզելու նպատակով նմանատիպ հայցեր են ներկայացվել ամբողջ երկրում, սակայն առայժմ` անօգուտ:

Օբամայի նախընտրական շտաբը հայտարարել է, որ Ատլանտայի դատարանը սխալ է գործում` կանչելով նախագահին հարցաքննության, եւ որ պետք է հայցը չեղյալ հայտարարեր:

Ըստ հարցումների` ամերիկացիների մի զգալի մաս դեռ վերջերս չէր բացառում, որ Օբաման չի ծնվել ԱՄՆ-ում, եւ, հետեւաբար, չի կարող նախագահ լինել: Այս տեղեկությունը ակտիվորեն տարածում էր ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Տրամպը, քանի որ մտադիր էր իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններին:

Նախորդ տարվա գարնանը Սպիտակ տունը հրապարակել էր Օբամայի ծննդյան վկայականի պատճեն, ըստ որի նախագահը ծնվել է Հավայան կղզիներում, որը ԱՄՆ-ի նահանգ է հանդիսանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ