29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տոնական միջոցառումներ ՀՀԿ տարածքային կազմակերպությունների մասնակցությամբ

Լինելով Հայոց Բանակի ստեղծման ակունքներում, Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը մշտապես աջակցել է մեր զինված ուժերի կայացմանն ու մարտունակության բարձրացմանը:

Հայոց բանակի կազմավորման 20 րդ տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում տեղակայված 5 րդ բանակային կորպուսում կազմակերպված տոնական զինվորական շքերթին ներկա են գտնվել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի Էրեբունի, Նուբարաշեն և Արաբկիր տարածքային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Զինվորական շքերթի հանդիսավոր մասի ավարտից հետո ՀՀԿ Երևանի տարածքային կազմակերպությունների ներկայացուցիչները  մտերմիկ ու ջերմ զրույց են ունեցել զինվորների հետ, հետաքրքրվել նրանց  առօրյայով ու մաղթել խաղաղ ծառայություն: Բանակային կորպուսի զորամասերին ՀՀԿ Երևանի տարածքային կազմակերպությունների կողմից հանձնվել են հեռուստացույցներ:

 ՀՀԿ տարածքային կազմակերպությունները  Հայոց Բանակի 20 ամյակին նվիրված  ‘’Ես եմ քո զինվորը’’ խորագրով  քայլերթ են  կազմակերպել, որը սկսվել է Վահան Զատիկյանի անվան զբոսայգուց: Հանրապետական կուսակցության անդամներ ու միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ են դրել համայնքի առաջին ղեկավար, ազատամարտիկ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Զատիկյանի հուշարձանին:

Երթը շարունակվել է դեպի Զորավար Անդրանիկի հուշարձան, որտեղ տեղի է ունեցել երդման խորհրդանշական արարողություն: Տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ երդվել են լինել Հայոց մեծերի արժանի հետնորդները:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ