Սյունիքում ծնելիությունն է նվազել, Գեղարքունիքում` մահացությունը. Հայաստանում անցած տարի տղաներ են շատ ծնվել
Նախորդ տարի Հայաստանում մահացել է 28 հազար 30 մարդ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի, 2010-ի համեմատ մահացության դեպքերը աճել են 0,4 տոկոսով: Սակայն մահացության գործակիցը 1000 բնակչի հաշվով փոփոխության չի ենթարկվել, այսինքն` 1000 բնակչի դեպքում շուրջ 9 մահվան դեպք է արձանագրվել: Վիճակագրական ծառայության ամփոփագրերով` Երեւանում, Արագածոտնում, Արմավիրում, Կոտայքի մարզերում գրանցվել է ծնելիության բարձր մակարդակ, իսկ Սյունիքի մարզում ծնելիության միջին հանրապետական ցուցանիշը բավականին ցածր է եղել: 2010թ-ին հանրապետությունում ծնված 43 հազար 447 երեխաներից 23 հազար 160-ը տղաներ են, իսկ 20 հազար 287-ը՝ աղջիկներ:
Մահացության ցուցանիշները գերազանցում են Լոռիում, Տավուշում, Շիրակում, Արագածոտնում: Գեղարքունիքի մարզում գրանցվել է մահացության ամենաքիչ դեպքերը: Ոլորտի պատասխանատուի խոսքով, այս ցուցանիշների համար հիմք է ծառայել դեռ 2001 թվականին անցկացված մարդահամարը:
Իսկ անցած տարի անցկացված մարդահամարի նախնական տվյալները կհրապարալվեն այս տարվա հոկտեմբերին: Մշտական բնակչության թվաքանակն աճել է 11 700-ով եւ կազմել 3.274.300 մարդ: