29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊՆ-ն մեկնաբանում է

ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է  Oxford Analytica-ի հրապարակմանը, որտեղ մասնավորապես նշվում էր , որ ոչ մարտական մահերը շարունակում են անհանգստացնել հայկական բանակին: ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանելով ՀՀ Զինված ուժերի վերաբերյալ Oxford Analytica վերլուծական կենտրոնի հրապարակումը, մասնավորապես ասել է.

“Վերլուծություններ կատարելը փորձագիտական կենտրոնների աշխատանքն է: Այլ հարց է, թե այդ վերլուծությունները ինչքանով են համապատասխանում իրականությանը: Մեզ հայտնի են վերլուծական տարբեր կենտրոնների երբեմն իրարամերժ վերլուծություններ:

Ինչ վերաբերում է պաշտպանական գերատեսչությունում իրականացվող բարեփոխումներին, ապա կարող եմ նշել, որ նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ իրականացվող բարեփոխումները համակարգային նշանակություն ունեն և հանդիսանում են Զինված ուժերի կայուն զարգացումն ապահովող կարևորագույն գործոն”:

Հիշեցնենք, որ  Oxford Analytica-ն նկատել էր, որ Հայաստանի զինված ուժերում չար կատակներ անելը, կշտամբանքները եւ անընդունելի վարքի այլ դրսեւորումները մտահոգիչ են ռազմական կարգապահության պահպանման եւ պատշաճ հրամաններ տալու տեսանկյունից:

“Այս հարցը եւ իշխանությունների` խնդիրը լուծելու  ակնհայտ ձախողումները անհետեւանք չեն մնա` Հայաստանում եւ տարածաշրջանում պաշտպանական ոլորտի ռեֆորմ  տեղի կունենա”:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ