29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եկրապահները սատար՞ելու են ՀՀԿ-ին. 168 ժամ

Փետրվարի 18-ին կայանալիք ԵԿՄ համագումարի շուրջ հետաքրքրությունը, ըստ “168 ժամ”-ի  պայմանավորված է  նրանով, որ դրան մասնակցելու է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Թերթի տեղեկություններով, համագումարում ԵԿՄ-ն Ս. Սարգսյանին սատարելու մասին ինչ-որ հայտարարություն է անելու: Բացառված չէ, սակայն, որ ԵԿՄ-ն հայտարարի նաեւ Աժ ընտրություններում ՀՀԿ-ին աջակցելու մասին:

Համենայնդեպս, ըստ թերթի աղբյուրների, տարեսկգբին նման հարց քննարկվել է Ս. Սարգսյանի եւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի միջեւ: Վերջինս սկզբում դեմ է արտահայտվել ՀՀԿ-ին սատարելու մասին Ս. Սարգսյանի առաջարկությանը:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, հենց դա էր պատճառը, որ Մ. Գրիգորյանը չէր մասնակցում ՀՀ բանակի հիմնադրման 20-ամյակի առթիվ կազմակերպված որեւէ միջոցառման: Հաշվի առնելով արդեն պաշտոնապես հաստատված տեղեկությունը, որ Ս. Սարգսյանը մասնակցելու է ԵԿՄ համագումարին, կարելի է ենթադրել, որ Մ. Գրիգորյանի հետ “բարիշել են” նաեւ ՀՀԿ-ին սատարելու հարցում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ