29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Պատրուշեւին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի գլխավորած պատվիրակությանը:

‘Ուրախ եմ, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները դինամիկորեն են զարգանում: Մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ապրանքաշրջանառության մշտապես աճող ծավալները, ռազմատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում սերտ համագործակցությունն ամրապնդում են Հայաստանի եւ  Ռուսաստանի միջև բարեկամությունը’,-ասել է Սերժ Սարգսյանը:  Նիկոլայ Պատրուշևը Հայաստան կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումներն ու բանակցությունները համարել է օգտակար և արդյունավետ:

‘Մենք խոսել ենք մեր ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության մասին, ինչպես նաեւ հումանիտար ոլորտում, բնական աղետների հետևանքների վերացման ուղղությամբ փոխգործակցության և մի շարք այլ հարցերի մասին:

ՀՀ նախագահի  հաճախակի շփումները Ռուսաստանի ղեկավարության՝ նախագահ Դմիտրի Մեդվեդևի, վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, մշտապես դրական ազդակներ են հաղորդում եւ օժանդակում հայ-ռուսական հարաբերությունների սերտացմանը՝ նպաստելով նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը’,-ասել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ