Գեյշաներն օգնում են գերել ցանկացած տղամարդու /վիդեո/
Գեյշաները պետք է գտնվեն բացարձակ հարմոնիայի մեջ: Դրա համար էլ պետք է նկատել բնության գեղեցկությունները: Եթե սկսեք նկատել աշխարհի գեղեցիկ մանրուքները, ձեր կյանքը կդառնա ավելի պայծառ, դուք կսկսեք ավելի դրական մտածել, ինչն էլ ձեզ շրջապատողների աչքին ավելի գրավիչ կդարձնի:
Գեյշաները նաեւ գերազանց հոգեբաններ են եւ ենթարկվում են տղամարդկանց պահանջմունքներին: Ժամանակակից աշխարհում կարելի է ավելի անկեղծ ընդառաջել ձեր զուգընկերոջ առաջին քայլերին, չէ որ տղամարդկանց աջակցություն եւ ուշադրություն է հարկավոր:
Սիրային խաղերի ժամանակ գեյշաները մեկնաբանում են այն ամենը, ինչ կատարվում է, ինչն էլ ավելի է “թեժացնում” կրքերը: Կարելի է նրանցից օրինակ վերցնել: Միայն թե պետք չէ շատ ջանքեր գործադրել եւ “խելացի” մտքեր արտահայտել, իսկ ավելի լավ է` ընդհանրապես լռել:
Գեյշաները նաեւ ուսուցանում են էրոտիկ կերպով հանել ձեր եւ ձեր զուգընկերոջ հագուստը: Կարող եք համապատասխան երաժշտություն միացնել եւ հանգիստ հանել հագուստը: Այդ դեպքում հաճույք կստանաք ոչ միայն դուք, այլ նաեւ` նա:
Բացի այդ, գեյշաները վիրտուոզ կերպով տիրապետում են իրենց լեզվին եւ շուրթերին: Դուք կարող եք վարժանքներ կատարել: Այդ հարցում ձեզ կօգնեն բալի, կեռասի պոչը կամ բանանի կեղեւը:
http://youtu.be/KrDGTUm2vBc