13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հոմոսեքսուալ զույգը ռեկորդ է սահմանել /վիդեո/

Հոմոսեքսուալ զույգը Թայլանդից ամեներկարատեւ համբույրի  ռեկորդ է սահմանել:

50 ժամ 25 րոպե տեւողությամբ համբույրի ռեկորդը սահմանվել է Թայլանդի Պատայա քաղաքում կայացած համբուրվելու մարաթոնի ժամանակ: Հաղթողները` 31-ամյա Նոնտավատը եւ 29-ամյա Տանակորնը հայտնել են, որ իրենց սիրավեպն արդեն 3 տարվա պատմություն ունի: Նրանք նաեւ 2011-ին են մասնակցել համբուրվելու մարաթոնին, սակայն չեն կարողացել հաղթել: Նրանց նախորդ ցուցանիշը 22 ժամ 9 րոպե 17 վայրկյան է եղել:

Սիրահարների ռեկորդը կգրանցվի Գինեսի գրքում: Նրանք նվեր են ստացել 2 ադամանդե մատանի, դրամական պարգեւ, ինչպես նաեւ հյուրանոցային հանգստի ուղեգիր:

Մարաթոնին մասնակցել է 7 զույգ: Մրցույթի կանոնների համաձայն` մասնակիցներին չի թույլատրվում նստել, քնել կամ ուտել: Նրանց խմեցնում են միայն ջուր, կաթ կամ հյութ` ձողիկների օգնությամբ: Զուգարան գնալ թույլատրվում է միայն այն պայմանով, որ համբույրը չընդհատվի:

Առաջին նմանատիպ մարաթոնը Պատայայում կայացել է 2011-ին: Հաղթել է մի ամուսնական զույգ, որոնց շուրթերը չեն բաժանվել 46 ժամ 24 րոպե 9 վայրկյան: Այս արդյունքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, սակայն հիմա այն կթարմեցվի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ