27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ծխախոտը զրկել է ատամներից եւ լեզվից

Ֆլորիդայում բնակվող  Վիետնամի  57-ամյա վետերան Թոմ Հոլոուեյը ծանր վնասվածքներ եւ այրվածքներ է ստացել` էլեկտրոնային ծխախոտի` բերանում պայթելու հետեւանքով: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ թափվել են նրա բոլոր ատամները եւ պոկվել է լեզվի մի մասը:

Կինը հարեւան սենյակից լսելով ուժեղ ձայնը, իսկ հետո ամուսնու ճիչը` շտապել է օգնության եւ ամուսնուն գտել արնաթաթախ: Բացի շտապ օգնությունից, նա կանչել է նաեւ հրշեջներին, քանի որ ծխախոտից նետված  մարտկոցն այրել է պահարանը:

Հրշեջ ծառայության ղեկավարը հայտնել է, որ պայթյունի պատճառը կարող էր լինել խոտանված մարտկոցը:

Թոմ Հոլոուեյն սկսել է էլեկտրոնային ծխախոտներ ծխել 2 տարի առաջ` սովորական ծխախոտներից հրաժարվելու նպատակով: Այժմ նա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Էլեկտրոնային ծխախոտ արտադրող ասոցացիայի ղեկավարը հայտնել է, որ նախորդ տարվա ընթացքում գրեթե 2,5 մլն ամերիկացիներ են օգտվել այդ տեսակի ծխախոտներից, սակայն նմանատիպ միջադեպեր կամ բողոքներ չեն եղել, միայն` դրական արձագանքներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ