27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպե՞ս շփվել հրեշտակների հետ

Նորվեգիայի արքայադուստր Մարտա Լուիզան գիրք է գրել, որում խորհուրդներ է տալիս ընթերցողներին` ինչպես շփվել հրեշտակների հետ: “Հրեշտակների գաղտնիքները” գիրքը արքայադուստրը գրել է գրող Էլիզաբեթ Նորդենգի հետ համատեղ, այն արդեն հրատարակվել է:

“Մեզ շրջապատում են անթիվ քանակությամբ հրեշտակներ, որոնք մեր կյանքի բոլոր հանգամանքներում փորձում են մեզ օգնել: Նրանք գոյություն ունեն եւ իրական են”,-գրել են համահեղինակները գրքի նախաբանում:

Կանայք հույս ունեն, որ իրենց գրքի օգնությամբ մարդիկ կհասկանան` ինչպես կապ հաստատել այդ արարածների հետ:

Սա Մարտա Լուիզայի եւ Էլիզաբեթ Նորդենգի առաջին համատեղ գիրքը չէ: Առաջինը կոչվում էր “Գտիր քո պահապան հրեշտակին” եւ հրատարակվել  է 2009-ին:

40-ամյա Մարտա Լուիզան, որը գահը ժառանգելու հերթում 4-րդն էր, հրաժարվել է թագավորական տիտղոսից եւ մի շարք պարտականություններից, որպեսզի հասարակ մարդու կյանք վարի: Իր երկրում նա հաճախ է ծիծաղի առարկա դառնում: Օրինակ` նորվեգացիներին հատկապես զվարճացրել էր այն փաստը, որ նա հիմնադրել էր իր “հրեշտակների դպրոցը”: Արքայադուստրը “թեթեւ է տանում” իր հասցեին ուղղված քննադատությունները, քանի որ նրա կարծիքով` “ազատ երկրում ամեն ոք իրավունք ունի արտահայտել իր կարծիքը”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ