06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ում ավարտվել է “սուպեր երեքշաբթին”

ԱՄՆ-ում ավարտվել է “սուպեր երեքշաբթին”: Հանրապետական կուսակցության առաջնորդին ընտրել են միանգամից 10 նահանգներում, տեղեկացնում է “BBC”-ն:

Ինչպես եւ կանխատեսել էին մասնագետները, այն չբացահայտեց մրցապայքարի բացարձակ առաջատարին: Փենսիլվանիա նահանգից նախկին սենատոր Ռիկ Սանտորումը առաջատարն է Օկլահոմա եւ Թեննեսի նահանգներում: Ընտրական մրցարշավի  ֆավորիտ Միթ Ռոմնին առաջատարն է Մասաչուսեթս, Վիրջինիա եւ Վերմոնթ նահանգներում: Առայժմ  հանրապետական կուսակցության կողմից որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար ամենամեծ հնարավորությունը նա ունի:

Նախնական ընտրությունների եւս մեկ ներկայացուցիչ` նախկին կոնգրեսական Նյուտ Գենգրիչը, ըստ նախնական տվյալների, հաղթել է Ջորջիա նահանգում:

Լարված պայքար է ընթանում Օհայո նահանգում: Ռոմնին այս նահանգում հավաքել է ձայների 40 տոկոսը, իսկ Սանտորումը` 36:

Ընտրական մրցապայքարի այս “թեժ” օրը “սուպեր երեքշաբթի” են անվանել լրագրողները, քանի որ դա միակ օրն է, երբ մրցապայքարն ընթանում է միանգամից 10 նահանգներում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ