05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բեն Լադենը մահափորձ է նախատեսել Օբամայի դեմ

Նախորդ տարվա մայիսին ամերիկյան հատուկ նշանակման ջոկատների կողմից ոչնչացված “Ալ-Քաիդա” խմբավորման ղեկավար Ուսամա Բեն Լադենը Բարաք Օբամայի վրա մահափորձ է պատրաստելիս եղել: Ինչպես գրում է “Washington Post”-ը, այդ մասին վկայում են Պակիստանում “համար մեկ ահաբեկչի” գաղտնի ապաստարանում հայտնաբերված փաստաթղթերից մեկը:

“Ալ-Քաիդայի” ղեկավարը պահանջել է իր գրոհայիններից ոչնչացնել նաեւ ԿՀՎ-ի ղեկավար Դեյվիդ Փեթրեուսին, ով այդ ժամանակ Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների զորքերի հրամանատարն էր. “Հարկավոր է կենտրոնանալ նրանց վրա, քանի որ Օբաման անհավատների ղեկավարն է, նրա ոչնչացումից հետո նախագահությունը մեխանիկորեն կանցնի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին, վերջինս ընդհանրապես պատրաստ չէ նման պաշտոնի, եւ դա ԱՄՆ-ը ճգնաժամի մեջ կգցի: Իսկ ինչ վերաբերում է Փեթրեուսին, ապա նա պարզապես այժմ տեսադաշտում է, եւ նրա սպանությունը կփոխի պատերազմի ընթացքն Աֆղանստանում,”-ասել է իր գրոհայիններին Բեն Լադենը:

Այս տողերը պարունակող փաստաթուղթը ներկայացրել է թերթի հիմնադիրներից մեկին գործող վարչակազմի ներկայացուցիչներից ինչ-որ մեկը: Ընդ որում, Սպիտակ տունը հավաստիացրել է, որ  երկրի ղեկավարի եւ ԿՀՎ-ի տնօրենի վրա հարձակման ոչ մի իրական սպառնալիք չի եղել:

Աշխարհի “համար մեկ ահաբեկիչ” Ուսամա Բեն Լադենը սպանվել է Պակիստանի Աբբոտտաբադ քաղաքում 2011-ի մայիսի 2-ի գիշերը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ