Սթրեսի եւ սեքսի կապը
Չնայած այն փաստին, որ սթրեսը վնասում է սեքսուալ ցանկություններին, հենց սեքսն էլ հանդիսանում է ամենաէֆեկտիվ միջոցը սթրեսի դեմ պայքարելու:
Ըստ ԱՄՆ-ի մասնագետների հետազոտությունների` ինտիմ հարաբերությունները սեռական զուգընկերոջ հետ բարձրացնում են տրամադրությունը, ինչպես նաեւ նվազեցնում են սթրեսի մակարդակը` նույնիսկ հաջորդ օրվա ընթացքում: Ընդ որում, էֆեկտը գործում է` անկախ այն բանից` կինը օրգազմ ապրում է, թե` ոչ:
Հետազոտությունը պարզել է նաեւ, որ որքան բարձր է կնոջ տրամադրությունը, այնքան նա ավելի շատ է ցանկանում սեքսով զբաղվել: Կարելի եզրակացնել, որ դրական էմոցիաների եւ սեքսով զբաղվելու միջեւ կապը երկկողմանի է:
Եվս մեկ հետազոտություն ցույց է տվել, որ սեքսուալ հարաբերություններից անմիջապես հետո սթրեսային իրավիճակում հայտնված մարդկանց մոտ արյան ճնշումն այնքան շատ չի բարձրանում, որքան նրանց, ովքեր դրանից առաջ սեքսով չեն զբաղվել: Այսինքն` սեքսը կարողանում է ազդել տառապանքի հանդեպ մարդու օրգանիզմի արձագանքի վրա: Խորը շունչը սեքսով զբաղվելու ժամանակ օգնում է օրգանիզմին հանգստանալ, թթվածնով լցվել, մարդիկ էներգիայի հոսք են զգում: Ֆիզիկական շփումը ունակ է ազդելու ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեկան առողջության վրա: Ավելին, սեքսի ժամանակ օրգանիզմում երջանկության հորմոններ են արտադրվում: