Տարվա ամենաոճային երիտասարդները` ըստ “GQ”-ի /ֆոտո/
Վարկանշային “GQ” տղամարդկանց ամսագիրը հրապարակել է մինչեւ 30 տարեկան ամենաոճային տղամարդկանց ցանկը:
Առաջին տեղում է հայտնվել ամերիկացի դերասան, հեղինակ եւ երաժիշտ 25-ամյա Դարեն Քրիսը, ով հայտնի դարձավ Հարրի Փոթերի դերը կատարելով համանուն մյուզիքլում:
Երկրորդ հորիզոնականում երեխա Հարրի Փոթերի դերակատար 22-ամյա Դենիել Ռեդքլիֆն է` թատրոնի եւ կինոյի բրիտանացի դերասան, ով ամեն կերպ փորձում է ազատվել փոքրիկ հրաշագործի կերպարից:
Երրորդ հորիզոնականում է 29-ամյա բրիտանացի դերասան Ջեք Հյուսթոնը, ով աղմկահարույց “Մթնշաղ” սագայի 3-րդ մասի աստղերից է:
Ոճային երիտասարդների ցանկում են հայտնվել նաեւ “Jonas Brothers” խմբի անդամներ, դերասաններ եւ երաժիշտներ Ջո Ջոնասը եւ Նիք Ջոնասը, 25-ամյա ամերիկացի դերասան Արմի Հեմերը, 28-ամյա սցենարիստ, կոմպոզիտոր եւ դերասան Դոնալդ Գլովերը, Բրիտանացի դերասան Էնդրյու Գարֆիլդը, 18-ամյա երգիչ Ջասթին Բիբերը եւ 24-ամյա բրիտանացի դերասան եւ երաժիշտ Էդ Ուեսթուիքը: