Հաղորդավարի վրա ուղիղ եթերում հավկիթներ են նետել /վիդեո/
Հույն հեռուստահաղորդավար Պանագիոտիս Վուրհասի վրա հավկիթներ եւ յոգուրտ են նետել “Epiros TV” հեռուստաալիքի ուղիղ եթերում:
17 հակաֆաշիստներ` դեմքները կտորներով ծածկած ստուդիա են ներխուժել երեկոյան եթերի ժամանակ: Հակաֆաշիստները լոզունգներ են բացականչել` պահանջելով չթողնել եթեր հեռարձակել նեոնացիստների հաղորդումները:
Հաղորդման հյուրն անմիջապես հեռացել է, իսկ հաղորդավարը շփոթված կանգնել է թռչող հավկիթների եւ յոգուրտի “տարափի” տակ եւ միայն հասցրել է սեղանի վրայից վերցնել համակարգիչը: Անհեթեթ միջադեպը տեւել է մոտ 40 վայրկյան:
Հակաֆաշիստների վրդովմունքն առաջացրել էր նախորդ շաբաթ հրավիրված հաղորդման հյուրը` “Ոսկե արեւածագ” աջ կուսակցության առաջնորդը, որին մեղադրում են գաղթականների վրա հարձակումների մեջ: Ըստ վերջին հարցումների` “Ոսկե արեւածագը” կարող է հայտնվել խորհրդարանում առաջիկայում կայանալիք ընտրությունների արդյունքում:
http://youtu.be/h85ABvnBLqQ