Համաշխարհային աստղն ակամայից դարձել է սեքս-շոփի դեմքը
Կալիֆորնիական ինտիմ խանութը սկանդալային դերասանուհու նկարը տեղադրել է իր այցեքարտերի վրա` առանց “մոդելին” այդ մասին տեղեկացնելու: Այդ կերպ Սքարլետ Յոհանսոնն ակամայից դարձել է Մեքսիկայի սահմանի վրայի Կալեկսիկո քաղաքում գտնվող սեքս-շոփի դեմքը:
“VIP” կոչվող մեծահասակների համար այդ հաստատությունը իր քարտերի վրա է տեղադրել դերասանուհու այն նկարներից մեկը, որը կարելի է հեշտությամբ գտնել համացանցում: Համակարգչային մոնտաժի մասնագետները հաջողակ կերպով շիկահեր գեղեցկուհուն տեղավորել են տարբեր ապրանքների մասին գովազդային տեղեկությունների միջեւ:
Երբ հաստատության մենեջերին հարցրել են` արդյոք աստղի նկարի օգտագործումն օրինական է, նա հայտնել է, որ գաղափար անգամ չունի, թե ով է Սքարլետ Յոհանսոնը, ” Սեփականատերը պատվիրել էր, որ քարտերի վրա աղջիկ լինի նկարված: Այդպես էլ արել եմ,”-արդարացել է մենեջերը:
Թե ինչպես է համաշխարհային մեծության աստղը վերաբերվել նման անսովոր շրջադարձին իր կարիերայում, դեռեւս հայտնի չէ:
2011-ի վերջին Յոհանսոնի բջջային հեռախոսը “կոտրած” հաքերին, ով հանրությանը ցուցադրել էր աստղի մերկ նկարները, այժմ սպառնում է մինչեւ 60 տարվա ազատազրկում: