Արջը զբոսնում է Կալիֆորնիայի փողոցներով /վիդեո/
ԱՄՆ-ի բնակիչներից մեկը սեփական փորձով է համոզվել , որ քայլելու կամ վարելու ընթացքում հեռախոսով հաղորդագրություն գրելը վտանգավոր է ոչ միայն առողջության, այլ նաեւ կյանքի համար: Ընդ որում, խոսքը ոչ թե էլեկտրական սյանը բախվելու կամ վրաերթի ենթարկվելու մասին է: Պարզվել է, որ հեռախոսով տարվելու արդյունքում մարդու կյանքին կարող է սպառնալ նաեւ մեկ այլ կենդանի արարած:
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի բնակիչներից մեկը հեռախոսով հաղորդագրություն գրելիս նկատել է, որ իրեն ընդառաջ է գալիս հսկա սեւ արջ, որը եւս “զբոսնում” է քաղաքի փողոցներով: Ուղղաթիռից կատարված տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է տղամարդը, տարված իր զբաղմունքով, հանգիստ քայլում դեպի կենդանին, եւ վերջին պահին նկատելով արջին` արագ փախչում է մոտակա տան ետեւը:
Կենդանուն բռնելու համար հատուկ մասնագետներ են կանչվել: Ոստիկանները նույնիսկ ճանաչել են կենդանուն: Նրանք կարծում են, որ դա նույն արջն է, որը նախորդ ամիս ներխուժել էր մի ավտոտնակ եւ ջարդել ներսում գտնվող սառնարանը:
http://youtu.be/Rna_MM3fsN0