03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գեղեցկության մրցույթներին արդեն կարող են մասնակցել նաեւ նախկին տղաները

Միսս տիեզերք” գեղեցկության մրցույթի կազմկոմիտեն  փոխել է մրցույթի անցկացման կանոնները: 2013-ից սկսած գեղեցկության մրցույթներին կարող են մասնակցել նաեւ այն աղջիկները, ովքեր նախկինում տղա են եղել, սակայն փոխել են սեռը:

Նման որոշում է ընդունվել այն բանից հետո, երբ մրցույթի կազմակերպիչները խորհրդակցել են հոմոսեքսուալների եւ լեսբուհիների` Զրպարտության դեմ  Դաշինքի ներկայացուցրիչների հետ: Նման բանակցությունների անհրաժեշտություն է առաջացել “Միսս տիեզերքի” թեկնածու կանադացի Ջեննա Տալակովայի անվան շուրջ ծագած սկանդալից հետո, ով աղջիկ է դարձել վիրահատության արդյունքում:

Ջեննայի պատմությունը հայտնվեց ԶԼՄ-ներում մարտի վերջին: Նրան թույլ չէին տալիս մասնակցել “Միսս տիեզերքին”` պատճառաբանելով, թե նա չի համապատասխանում մրցույթի չափանիշներին: Ինքը` Ջեննա, հայտարարել էր, որ դա խտրականություն է եւ սեռը փոխելու վիրահատության պատճառով է, որին ինքը ենթարկվել է 19 տարեկանում:

Ի պաշտպանություն Ջեննայի հանդես եկան ոչ միայն տասնյակ հազարավոր մարդիկ, այլ նաեւ տարբեր կազմակերպությունների ակտիվիստներ:  Ապրիլի սկզբին Ջեննային վերադարձրին “Միսս տիեզերք. Կանադա” մրցույթ: Մրցույթի եզրափակիչ փուլը նախատեսված  է մայիսի 19-ին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ