Ջոն Լենոնի եւ Յոկո Օնոյի մերկ լուսանկարներն աճուրդի են հանվել /ֆոտո, վիդեո/
Նախկին բիթլ Ջոն Լենոնի եւ նրա կնոջ` Յոկո Օնոյի 2 հին լուսնակարներ աճուրդի կհանվեն Դորսեթում ապրիլի 12-ին:
Մերկ Լենոնի եւ Օնոյի լուսանկարենրն օգտագործվել են Լենոնի 1968-ին թողարկված` “Անավարտ երաժշտություն համար 1-ին.2 կույսեր” կոչվող ալբոմի կազմի համար:
Լուսանկարների սեփականատերը պատահմամբ է դրանք հայտնաբերել Դորսեթում գտնվող իր մոր տան նկուղում: Թե ինչպես են այդ եզակի նկարները հայտնվել այնտեղ, անհայտ է:
“Duke” աճուրդի տան ներկայացուցիչները հայտնել են, որ սեւ-սպիտակ լուսանկարների վաճառքի սկզբնական գինը կլինի 1300 դոլար:
Լուսանկարներն արվել են մյուս բիթլի` Ռինգո Սթարի տանը, որտեղ երկար ժամանակ բնակվել են Ջոնը եւ Յոկոն: Երբ “2 կույսեր” ալբոմը վաճառքի հանվեց, շատ երաժշտական խանութներ հրաժարվեցին այն վաճառել ալբոմի կազմի սադրիչ լուսանկարների պատճառով: