25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անջելինա Ջոլիի պաշտոնը բարձրացրել են

ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան, հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի պաշտոնը բարձրացրել են: Այսուհետ նա կլինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ: Պաշտոնապես նա կաշխատի փախստականների հարցերով ՄԱԿ-ի բարձրաստիճան հանձնակատար Անտոնիո Գուտյերեսի ղեկավարության ներքո:

Կազմակերպությունը հայտնել է, որ վերջին տարիների ընթացքում Ջոլին այնքան ակտիվորեն է շրջագայում ողջ աշխարհում եւ օգնում դժվարությունների մեջ հայտնված մարդկանց, որ վաղուց ժամանակն է, որ նա դադարի պարզապես Բարի կամքի դեսպան լինել:

Նոր պաշտոնից ելնելով դերասանուհին ավելի շատ կշփվի տարբեր երկրների իշխանությունների պաշտոնական անձանց հետ` աշխատելով ոչ թե որպես բարեգործ, այլ` դիվանագետ:

Աշխարհահռչակ դերասանուհին ավելի քան 10 տարի աշխատել է որպես ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան` հասցնելով այս ընթացքում լինել տասնյակ երկրներում եւ օգնել հազարավոր մարդկանց, ովքեր իրենց կամքին հակառակ ստիպված են եղել լքել իրենց տները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ