27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Արյան խումբը կբացահայտի` ինչպիսին է ձեր ընտրյալն անկողնում

Արյան տարբեր խմբերը ձեւավորում են վարքի տարբեր ձեւեր, այդ թվում եւ սեքսուալ ոլորտում: Եթե ցանկանում եք պարզել` ինչպիսին է ձեր ընտրյալն անկողնում, ապա պարզեք նրա արյան խումբը:

Առաջին խմբի արյուն ունեցող տղամարդիկ կոպիտ են, սակայն հմուտ սիրեկաններ են: Նրանք որսորդներ են, որոնք կարող են թաքնված սպասել եւ հետո միայն վճռական գործել: Հիմնականում սրանք այն տեսակի տղամարդիկ են, ովքեր շատ լավ գիտեն` ինչպես հասնել իրենց ցանկացածին, ինչն էլ, ցավոք, նրանց ոչ միայն լավ սիրեկաններ է դարձնում, այլ նաեւ կնամոլներ: Եթե դուք խանդոտ եք, ապա ձեզ համար զուգընկեր ընտրեք 4-րդ խմբի արյուն ունեցող տղամարդկանց մեջ:

Արյան 4-րդ խմբի տերերին բնորոշ են միաժամանակ եւ կրքոտությունը, եւ ծայրահեղականությունը: Զիջումներ նման հարաբերություններում հնարավոր չեն: Ձեզ կխենթացնեն, կդարձնեն միակը, երկնքի բոլոր աստղերը կնվիրեն եւ խանդի ոչ մի առիթ չեն տա: Սակայն հիշեք, որ այս տեսակի տղամարդիկ շատ խոցելի են: Այնպես որ ավելի լավ է դուք էլ նրան խանդելու առիթ չտաք: Այլապես դա շատ տխուր ավարտ կունենա:

Հարաբերություններում ցանկացած տեսակի աղետներին կարողանում են թեթեւ մոտենալ 3-րդ խմբի արյուն ունեցող տղամարդիկ: Այս խմբի տղամարդիկ շատ ուշադիր են անկողնում, սակայն չեն էլ մոռանում իրենց հաճույքի մասին: Ինչ կերպ էլ որ դուք ցանկանաք “ներխուժել” նրա մտքերի գաղտնի աշխարհը, դժվար թե դա ձեզ հաջողվի: Նա մշտապես մնում է ինքն իր մեջ պարփակված: Նման զուգընկերները գաղտնիքներ սիրող կանանց համար են:

Իսկ այն կանայք, ովքեր տղամարդ են փնտրում ոչ թե սիրային խաղերի, այլ հոգեկան հանգստության եւ հաջող ամուսնության համար, երջանիկ կլինեն իրենց ճանապարհին հանդիպելով տղամարդու, ում արյունը 2-րդ խմբին է պատկանում: Դրանք ռոմանտիկ, քնքուշ եւ հավատարիմ տղամարդիկ են: Հավանական է, որ այդպիսի զուգընկերը ցանկանա անկողնում երկրորդական դեր ունենալ, սակայն համատեղ կյանք վարելու հարցում նրան հավասարը չկա:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ