24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Մոլդովացին 25 ժամ նստել է վերամբարձ կռունկի վրա

Օդեսայի մարզում Մոլդովայի մի քաղաքացի մի քանի օր շարունակ անց է կացրել վերամբարձ կռունկի վրա` պահանջելով իր մոտ բերել ԵԱՀԿ ներկայացուցիչներին, ինչպես նաեւ կենտրոնական հեռուստաընկերության նկարահանող խմբին: Միջազգային կազմակերպության անդամների հետ քաղաքացին ցանկացել է պայմանավորվել` եվրոպական երկրներից մեկում իրեն քաղաքական ապաստան տալու շուրջ:

ԱԻՎ-ի աշխատակիցների, ոստիկանության եւ հոգեբանների հետ 25 ժամ տեւած բանակցություններից հետո  տղամարդը համաձայնել է ցած իջնել, որից հետո նրան տարել են հոգեբուժական կլինիկա, որտեղից նա փախել էր մի քանի օր առաջ: Նախկինում նրան կլինիկա էին տեղափոխել այն պատճառով, որ նա փորձել էր նետվել կամրջից:

Վերամբարձ կռունկը, որի վրա տղամարդն օրեր է անցկացրել 30-50 մետր է: Սկզբում նա տեղավորվել է մեքենայի ամենաբարձր մասում, որտեղից սպառնացել է, որ կնետվի, եթե իր պահանջները չկատարեն, սակայն հետո նա տեղավորվել է կռունկի խցիկում:

ԵԱՀԿ ներկայացուցիչներին միջադեպի մասին չեն հայտնել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ