Կայսեր ներքնազգեստն աճուրդի է հանվել
Ավստրո-հունգարիայի կայսր Ֆրանց Իոսիֆ 1-ինի ներքնազգեստը վաճառվել է աճուրդում 6250 եվրոյով:
Բացի կայսեր ներքնազգեստից աճուրդում վաճառվել է նաեւ նրա կնոջը` կայսրուհի Եկատերինային պատկանող ներքնազգեստը, որը վաճառվել է 3250 եվրո:
“Dorotheum” աճուրդի տունը տարեկան մեկ անգամ կազմակերպում է աճուրդներ, որտեղ վաճառվում են թագավորական ընտանիքներին պատկանող իրեր:
Ֆրանց Իոսիֆը եւ Եկատերինան միակ միապետները չեն, ում ներքնազգեստը վաճառքի է հանվել: 2011-ի աշնանը վաճառվել են բրիտանացի թագուհի Վիկտորիայի մետաքսե կիսագուլպաները:
Ֆրանց Իոսիֆը մահացել է 1916-ին 86 տարեկանում: