04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Երջանիկ լինելու ամենահեշտ միջոցը

Եթե ձեզ տխրություն եւ թախիծ է պատում, նման դեպքերում բրիտանացի մասնագետները խորհուրդ են տալիս սիրով զբաղվել: Ըստ հետազոտությունների` սեքսը բացի լիցքաթափումից եւ թարմությունից, մարդկանց նաեւ երջանկություն է բերում:

Հետազոտությանը, որն անց է կացրել Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը, մասնակցել է 45 հազար մարդ: Ամեն օր նրանք սմարթֆոնի օգնությամբ նկարագրել են իրենց գործողությունները, զբաղմունքները եւ էմոցիաները, այդ թվում եւ երջանկության մակարդակը: Վերլուծելով ավելի քան 3 մլն ստացված հաղորդագրությունները` մասնագետները պարզել են, որ Ծննդյան տոների օրը տարվա ամենաերջանիկ օրն է համարվում, օրվա ամենաերջանիկ պահը 13.50-ն է: Ամենադժբախտ պահը մարդկանց համար, պարզվել է, որ հունվարի 31-ի առավոտյան ժամը 8-ն է: Իսկ ահա ապրիլը երջանիկ օրեր է բերում, որոնք այնպիսի տոների շնորհիվ են, ինչպիսին է, օրինակ, Զատիկը:

Ինչ վերաբերում է սեքսին, ապա հարցվածների 12,9 տոկոսը պատասխանել են, որ սեքսն իրենց ուրախության զգացում է պարգեւում: 6,5 տոկոսին ուրախություն են պարգեւում ֆիզիկական եւ սպորտային վարժությունները: Մշակութային միջոցառումները, համերգ, թատրոն կամ արշավ գնալը երջանկացրել են հարցվածների եւս 6,5 տոկոսին, իսկ գրադարաններ կամ ցուցահանդեսներ այցելությունն ուրախացրել է ընդամենը 5,6 տոկոսին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ