07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Պաշտոնն “իր ոտքով է եկել” գյուղացու մոտ

Իտալացի Ֆաբիո Բորզատին` անկախ իր կամքից դարձել է Իտալիայի հյուսիսում գտնվող Չիմոլայս գյուղի գյուղապետը: Նա չի պատրասվտել դառնալ համայնքի ղեկավարը, որեւէ ծրագիր չի ունեցել, իսկ թեկնածուների ցուցակում հայտնվել է իր ընկերոջ` այժմ արդեն նախկին գյուղապետ Ջինո Բերտոլոյի խնդրանքով:

Վերջինս նրան խնդրել էր ընդամենը հանդես գալ իբրեւ այլընտրանքային թեկնածու իր հետ մեկտեղ: Բորզատին համաձայնվել էր, քանի որ համոզված էր եղել, որ  ինքը չի ընտրվի:

Սակայն ի զարմանս Բորզատիի` հենց ինքն էլ ընտրվել է: Գյուղի 507 բնակիչներից 160-ն ընտրել են նրան, մինչդեռ նախկին գյուղապետը մի քանի տարի շարունակ 117 ձայն է հավաքելիս եղել:

“Ակամա գյուղապետը”, չնայած իր զարմանքին, հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից, իսկ նրա ընկեր նախկին գյուղապետը նշել է, որ ինքը չի տխրում, այլ պարզապես ստացված  իրավիճակը ծիծաղելի է համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ