03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Քիմ Քարդաշյանը կրկին ցանկանում է ամուսնանալ

Վերջերս հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանը նոր երկրպագու ունի` երգիչ եւ դիզայներ Քեյնի Ուեսթը: Չնայած այն բանին, որ աստղերը դեռ նոր են սկսել հանդիպել, նրանք չեն բացառում, որ մոտ ապագայում կարողեն ամուսնանալ:

Իրենց հարաբերությունների վերաբերյալ Քեյնի Ուեսթը հիշատակել է իր նոր երգում, որը դեռեւս չի ներկայացրել հանդիսատեսին, այն նույնիսկ դեռեւս անվանում չունի: Երգի տեքստում երգիչը պատմում է, որ հանդիպել է իր ընկերուհուն ակումբում` սպիտակ զգեստով եւ նույն զգեստով ցանկանում է տեսնել  նրան եկեղեցում:

Ամուսնության մասին խոսք է գնում ոչ միայն Քեյնիի երգերում: Քիմի մամլո քարտուղարը եւս հայտնել է, որ նրանք հաստատ քննարկել են հարսանիքի հարցը, ինչպես նաեւ այն, թե որտեղ են մեծացնելու իրենց ապագա երեխաներին:

Քիմի եւ նրա նախկին ամուսին Քրիս Համֆրիսի ապահարզանի գործընթացը դեռեւս չի ավարտվել: Մարզիկն իր հանրահայտ կնոջ հետ ընդամենը 72 օր անցկացրեց: Այժմ Քիմն իրեն իսկապես սիրված է զգում: Երգիչն արդեն հասցրել է արժանանալ նաեւ Քիմի ընտանիքի անդամների համակրանքին: Քարդաշյանի մայրը մեծ ուրախությամբ է ընդունել նրանց սիրավեպի մասին լուրը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ