Ինչու՞ են տղամարդիկ դիմում ապահարզանի
Գիտնականները պարզել են այն հիմնական պատճառները, որոնք դրդում են տղամարդկանց ապահարզանի դիմել:
Մասնագետների անցկացրած հարցումների համաձայն` ամուսնությունների գրեթե կեսը լուծարվում է այն պատճառով, որ ամուսինները չեն հաշտվում միմյանց բնավորությունների հետ: Գրեթե 25 տոկոսը հայտնել է, որ իրենք պատրաստ չեն եղել ամուսնական կյանքին եւ սխալ են գործել: Մոտ 40 տոկոսը պնդում է, որ հարսանիքից հետո կնոջը կարծես թե փոխած լինեն:
Ավելի հաճախ են բաժանվում այն զույգերը, ովքեր ամուսնանում են մինչեւ 30-ը: Նրանք, ովքեր ամուսնանում են 30-ից հետո, ավելի մտածված են դիմում այդ քայլին: Հետաքրքիրն այն է, որ տղամարդիկ սիրուհի ձեռք բերելով չեն շտապում բաժանվել: Ապահարզանների միայն 13 տոկոսի դեպքում է, որ տղամարդն իր նախաձեռնությամբ բաժանվելուց հետո գնում է ուրիշ կնոջ մոտ: Ավելի քիչ է պատահում, երբ բաժանումը կնոջ դավաճանության պատճառով է` ընդամենը 10 տոկոս:
Տղամարդիկ ընդհանրապես ավելի քիչ են դիմում ապահարզանի, քան կանայք, չնայած տարբերությունը մեծ չէ` 45 տոկոսը 55-ի դեմ: Ապահարզանի դիմած տղամարդկանց կեսը զղջում է` հեռանալով նախկին կնոջից: