07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Օբաման ծաղրել է Բեքհեմին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծաղրել է ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին` անվանելով  նրան  յուրօրինակ մարդ, ում հաջողվում է միաժամանակ ուժեղ խաղացող լինել դաշտում եւ սեփական արտադրության ներքնազգեստն ունենալ: Նախագահը կատակել է այն ժամանկ, երբ “Լոս Անջելես Գելըքսի” թիմը, որում խաղում է ֆուտբոլիստը, Սպիտակ տուն է այցելել` մրցանակ ստանալու:

Օբամայի ելույթում կատակներ են եղել նաեւ Բեքհեմի տարիքին վերաբերող: Նրա խոսքով` թիմի մյուս խաղացողները իրեն երեխաներ կսազեին:

2012-ին Բեքհեմը շվեդական “H&M” ապրանքանիշի շրջանակներում սեփական ներքնազգեստի արտադրությունն սկսեց եւ ինքն էլ նկարահանվեց դրա գովազդում: Գովազդային հոլովակը ցուցադրվել է ԱՄՆ-ի Ֆուտբոլի Ազգային լիգայի Սուպեր գավաթի ժամանակ: Սակայն “H&M”-ի նոր հավաքածուի ցուցադրությունից հետո կայացած մամլո ասուլիսում նա հայտարարել է, որ այլեւս չի նկարահանվի ներքնազգեստի գովազդում, քանի որ դա նյարդայնացնում է իր երեխաներին:

Նախկինում Բեքհեմը նկարահանվել է նաեւ “Calvin Klein”-ի ներքնազգեստի գովազդում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ