14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

“Forbes”-ը հրապարակել է 2012-ի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը

Երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը, որն ամեն տարի կազմում է “Forbes” ամսագիրը: Ցանկը կազմելիս հաշվի են առնվում մասնակիցների տարեկան եկամուտները, ինչպես նաեւ  համացանցում եւ մամուլում նրանց մասին հիշեցման հաճախականությունը:

Նախորդ տարվա վարկանշային աղյուսակում Լոպեսն զբաղեցնում էր 100 տեղից ընդամենը 50-րդը: Սակայն ամերիկյան հայտնի “American Idol” հեռուստանախագծում ժյուրի լինելը, ինչպես նաեւ մի քանի հաջող սինգլները եւ գովազդային պայմանագրերը թույլ տվեցին Լոպեսին վաստակել տարեկան 52 մլն դոլար եւ հայտնվել ամենաազդեցիկ մարդկանց ցանկի առաջին տեղում:

2-րդ տեղում է հայտնվել ամերիկյան հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, 3-րդ տեղում` փոփ երգիչ Ջասթին Բիբերը:

Ազդեցիկ մարդկանց ցանկի առաջին տասնյակում են հայտնվել նաեւ Ռիհաննան, Լեդի Գագան, ով 2011-ին այս ցանկի առաջատարն էր, Բրիթնի Սփիրսը, Քիմ Քարդաշյանը, Քեթի Փերին, Թոմ Կրուզը, Սթիվեն Սփիլբերգը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ