15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մայրը 33 տարվա բանտարկության է ենթարկել որդուն

43-ամյա տղամարդը գրեթե ամբողջ կյանքն անց է կացրել կոմունալ բնակարանի 10 քառակուսի մետր տարածք ունեցող սենյակում: “Բանտարկյալն” առաջին անգամ  փողոց է  դուրս եկել մոր մահից հետո:

Դմիտրի Կուվալդինի բանտարկության մեղավորը նրա մայրն է եղել, ով որդու հանդեպ խելագար սիրուց որոշել է նրան զրկել արտաքին աշխարհի  հետ ամեն տեսակ շփումից: Մինչեւ 7 տարեկանը Դիման մեծացել է սովորական երեխայի պես` մանկապարտեզ հաճախել, խաղացել բակում, սովորել գրել եւ կարդալ:

Ամեն ինչ փոխվել է երեխայի հոր մահից հետո: Թաղումից վերադառնալով` մայրը տեսել է` ինչպես են հարեւանի տղաները ծաղրում որդուն եւ որոշել է, որ այլեւս երբեք թույլ չի տա ծաղրել իր երեխային հայր չունենալու պատճառով: Այդպես էլ Դմիտրին 33 տարի փակված է մնացել սեփական սենյակում:

Տղայի ընկերը պատմել է, որ մայրը նույնիսկ կերակրելու ժամանակ նրան սենյակից դուրս չէր թողնում, նա նույնիսկ լողացել է այնտեղ:

33 տարվա բանտարկությունից հետո Դիման ստիպված է եղել հասուն կյանքը ճանաչել իր բոլոր խնդիրներով  եւ դժվարություններով: Նա մի որոշ ժամանակ աշխատել է, սակայն հաշմանդամության թոշակ ստանալուց հետո կրկին մեկուսացել է իր սենյակում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ