04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ջոլին եւ Փիթը ներկա չեն եղել սեփական հարսանիքին

Բրիտանացի նկարչուհի եւ լուսանկարիչ Էլիսոն Ջեքսոնը, ով պարբերաբար նկարահանումներ է կազմակերպում, որոնցում քիչ հայտնի դերասաններ են խաղում, գործընկերների հետ կազմակերպել է Բրեդ Փիթի եւ Անջելիա Ջոլիի հարսանիքը, գրում է “The Daily Mail”-ը: Ջոլիին եւ Փիթին փոխարինող դերասանների անունները պարբերականը չի հրապարակել:

Հարսանիքի” ժամանակ Ջեքսոնը մի քանի անգամ լուսանկարել է “Ջոլիին” եւ “Փիթին”` “հյուրերի” հետ: Անջելինայի նմանակը  հարսանեկան զգեստն ընտրել է “Armani”-ից, սակայն Ջեքսոնը նշել է, որ իսկակակն Անջելինան անկասկած ավելի նրբագեղ զգեստ կընտրի իր հարսանիքի համար:

Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթն իրենց նշանադրության մասին հայտարարեցին 2012-ի ապրիլին: Թե կոնկրետ երբ կկայանա նրանց հարսանեկան արարողությունը, հայտնի չէ: Ըստ չհաստատված տեղեկությունների` այն նշանակված է ամռանը, սակայն Ջոլին եւ Փիթը չեն խոսում ոչ հարսանիքի անցկացման վայրի, ոչ էլ ամսաթվի մասին: Նրանք միասին են ապրում 2005-ից եւ մեծացնում են իրենց 6 երեխաներին:

Վերջերս Էլիսոն Ջեքսոնը կազմակերպել էր նմանակող  ֆոտոսեսիա` նվիրված արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանեկան արարողությանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ