15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Օսկարակիր դերասանուհին օգնություն է խնդրում Օբամայից

Օսկարակիր դերասանուհի Հոլի Բերին նամակ է գրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` խնդրելով նրան խստացնել պապարացցիների դեմ իրականացվող քայլերը, քանի որ վերջիններս ահաբեկում են իր երեխաներին:

45-ամյա դերասանուհին որոշել է դիմել իշխանություններին անձնական խնդրանքով` ավելացնել լուսանկարիչների հարկերը, ովքեր նկարում են իր անձնական կյանքի տեսարանները եւ իր երեխաներին:

Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների` Հոլիի համբերության վերջին կաթիլը եղել է 2012-ի մայիսի 10-ին տեղի ունեցած միջադեպը, երբ նա դստեր հետ դուրս գալիս է եղել դպրոցից, եւ պապարացցիների խումբը շրջապատել է նրանց:

Դերասանուհու կարծիքով` ԱՄՆ-ում շատ մեղմ են օրենքներն այն մարդկանց համար, ովքեր ներխուժում են ուրիշների անձնական կյանք: “Ես նույնիսկ ինձ համար չեմ խնդրում նախագահին, այլ իմ երեխաների, ես փորձում եմ պաշտպանել նրանց”,-խոստովանել է սեւամորթ դերասանուհին:

Առայժմ հայտնի չէ` ինչպես է արձագանքել Օբաման դերասանուհու խնդրանքին: Հարկ է նշել, որ 2009-ին  Հոլի Բերին ԶԼՄ-ներում ակտիվորեն աջակցում էր Օբամայի թեկնածությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ